Ինտերնետային վտանգներ հետազոտողները գտել են նոր, փոքրիկ տրոյական վիրուս, որը կարող է գողանալ չափազանց կարևոր ինֆորմացիա:
Այս փոքրիկը անվանվել է «Tinba», որը անգլերեն «tiny banker» («փոքրիկ բանկիր») արտահայտության հապավումն է: Այս նոր վիրուսը մտնելով համակարգիչ կարողանում է գողանալ այնպիսի կարևոր ինֆորմացիա, ինչպիսին է օրինակ բանկային հաշվեհամար մուտք գործելու տվյալները: Տրոյական այս վիրուսի հաջորդ առավելությունը նրա «անորսալիության» մեջ է: Այն ունի ընդամենը 20 Kb (կիլոբիթ) ծավալ, ինչի հետևանքով էլ չի նկատվում հակավիրուսային ծրագրերի կողմից: Իր փոքրիկ չափսերի համեմատ նա իր որակական ցուցանիշներով չի զիջում իր «ծանրակշիռ» բարեկամներին:
«Tinba»-ի տարածվածության մասին փորձագետները, ցավոք, չեն կարողանում ոչինչ ասել: Նրանց ամենաշատը մտահոգում է հենց այդ փաստը, և այն, որ «Tinba» ստեղծողը բոլորին ցույց տվեց, որ որակյալ տրոյական վիրուսը պարտադիր չի ունենա մի քանի Mb-անոց ծավալ: Սա իրոք մտահոգության պատճառ է:Տ