Թեժացել են խոսակցությունները , որ հանրահատ
Skype ծրագիրն ունի հատուկ փոքրիկ <<պատուհան>>/
ԲԵՔԴՈՐ/,
որի միջոցով կարելի է գաղտնալսել խոսակցություններ: Քնարկումների ու
թեժացումների առիթը դարձավ Ավստրալիայի ներքին գործերի մի
բարձրաստիճան պաշտոնիայի ասածը: Հանդիպման ժամանակ, որտեղ քնարկվում էին
հարցեր կապված օրինական լսումների մասին ինտերնետ պրովայդերների միջոցով,
նա նկատեց, որ իրենք կարող են հեշտ ու հանգիստ գաղտնալսել այն
խոսակցությունները որոնք իրականցվում են
Skype-ի միջոցով:
Բացի այս կա խոսակցություն, որ Skype ծրագրում կա ԲԵՔԴՈՐ:
Այս հիպոթեզին ապացույց է ծառայում այն հանգամանքը, որ ծրագիրը
ստեղծողները հրաժարվում են մանրամասն ասել, թե ինչպես է աշխատում Skype-ը: 2006թ. համակարգչային անվտանգության Black Hat Europe կոնֆերանսի ժամանակ Skype-ի մասով վերլուծեցին ու հանգեցին:
-Ծրագիրը անընհատ տվյալներ է ուղարկում: Անգամ եթե Skype-ը գտնվում է սպասման ռեժիմում:
- Անձնական տվյալների անբավարար անվտանգություն: Skype-ը ունի բանալի, որը թույլ է տալիս վերծանել զանգերն ու սեանսները:
-Գաղտնաբառի գաղտնիության պոտենցիալ վերծանում:
Այս ամենին ավելացնեմ նաև այն, որ արդեն հայտնի է ու ապացուցված, որ Skype-ը կարդում է տվյալներ BIOS-ից`
փորձելով իդենտիֆիկացնել համակարգիչը: Երբ սա հայտնի դարձավ, ծրագիրը
ստեղծողները հայտարարեցին, որ դա կապված է փոքրիկ ծրագրային սխալի հետ:
Որն էլ իր հերթին արդեն ուղված է Skype-ի 3.0.0.216 տարբերակում:
Անընդմեջ շրջանառվում են խոսակցությունները Skype-ի գատնալսման ու ԲԵՔԴՈՐ –ի գոյության մասին: Ու ամենակարևորը` չճշտված տեղեկությունների համաձայն Skype ընկերությունը հատուկ ծառայությունների համար` հենց ինքն է փորձարկել ու ստեղծել հատուկ գաղտնալսող սարք: