Մահն ամենքի համար է անխուսափելի, բայց
Աստվածաշունչը խոսում է վաղաժամ մահերի մասին: Աստվածաշունչն ասում է. «Մի՛
խաբվեք, Աստված ծաղր չի լինում, քանի որ մարդ ինչ որ ցանում է, այն էլ
հնձում է» (Գաղատ. 6.7): Ահա մի քանի մարդիկ, ովքեր ծաղրեցին Աստծուն.
Ամերիկյան մի ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա ասաց. «Քրիստոնեությունը
կվերջանա, կչքվի: Այդ մասին ես ոչ մի կասկած անգամ չունեմ: Ես ուղղակի
դրանում վստահ եմ: Հիսուսը լավ մարդ էր, բայց նրա ուսմունքները շատ
պարզունակ էին: Այսօր մենք նրանից ավելի հանրաճանաչ ենք»: Այս խոսքերից կարճ ժամանակ անց Լենոնը սպանվեց ատրճանակի վեց հարվածից:
Տանկրեդո Նեվես (Բրազիլիայի նախագահ)
Նախագահական քարոզարշավի ընթացքում նա
ասաց, որ եթե իր կուսակցությունից 500.000 ձայն ստանա, ապա նույնիսկ Աստված
չի կարող իրեն հեռացնել նախագահական աթոռից: Նա ստացավ իրեն հարկավոր ձայները, բայց նախագահ դառնալուց մեկ օր առաջ հիվանդացավ, որից կարճ ժամանակ անց մահացավ:
Մերլին Մոնրո (դերասանուհի)
Մի ելույթից հետո նրան այցելեց Բիլի Գրեհեմը և ասաց, որ Աստծո Հոգին է իրեն ուղարկել` քարոզելու դերասանուհուն: Քարոզչին լսելուց հետո Մոնրոն ասաց. «Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»: Մեկ շաբաթ անց նրա դին գտան սեփական բնակարանում:
AC/DC խմբի նախկին վոկալիստն իր 1979թ. մի երգում ասում էր. «Ինձ մի կանգնեցրեք, ես վար եմ իջնում մինչև վերջ, իջնում եմ դեպի դժոխք տանող պողոտայով»: 1980թ. փետրվարի 19-ին նրան գտան մահացած. նա խեղդվել էր իր փսխուկից:
Քրիստին Հեուիթ (լրագրող և հաղորդավար)
Նա մի առիթով ասաց, որ Աստվածաշունչն
աշխարհի ամենավատ գիրքն է: 2006թ. նրա դին գտան սարսափելի վիճակում. նա
այրվել էր իր մոտոցիկլետի վրա:
Տիտանիկը կառուցող վարպետը
Տիտանիկի կառուցումից հետո մի լրագրող հարցրեց նրան, թե որքան ապահով է նավը: Վարպետը հեգնական ժպիտով պատասխանեց. «Նույնիսկ Աստված չի կարող խորտակել այս նավը»: Տիտանիկի վախճանը բոլորս գիտենք…
Կամպինասում (2005թ.)
Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին` վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին…Մայրը
աղջկան ճանապարհեց մինչև մեքենան, և մտահոգվելով նրա ընկերների հարբած
վիճակով` բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց. «Աստված քեզ հետ, աղջիկս, թող նա պահպանի քեզ»: Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»: Մի
քանի ժամ անց լուրեր հասան, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր
ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ
դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն
անվնաս էր… Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս
մնար: Նրանք մեծապես զարմացան` տեսնելով, որ բեռնախցիկում դրված ձվերից և
ոչ մեկը չէր կոտրվել:
Կազուզա (բրազիլացի կոմպոզիտոր)
Ռիո դե Ժանեիրոյի իր ելույթներից մեկից
հետո նա սիգարետի ծուխը դեպի վեր փչեց ու ասաց. «Այս մեկն էլ քեզ, Աստված»:
Նա մահացավ 32 տարեկան հասակում թոքի քաղցկեղից, սարսափելի պայմաններում:
|