Եթե
Ձեր Windows XP օպերացիոն համակարգ (ՕՀ) բեռնումը երկար է տևում, ապա
առաջանում է այն արագացնելու կարիք: Փորձեք այս եղանակով արագացնել
բեռնումը, արդյունքը մինչեւ երեք անգամ ավելի արագ բեռնումը կլինի: Բացի
այդ, այս եղանակը կարելի է կիրառել Windows-2000, Windows Vista և Windows
7 ՕՀ-երի դեպքում:
Հարկավոր Է
Համակարգիչ Windows ՕՀ-ով
Microsoft BootVis ծրագիր (տես ստորեւ)
Միքիչ ուշադրություն և համբերությունխնամք ու համբերություն
Քայլ 1. Նախ հարկավոր է ստուգել, թե որքան ազատ տարածություն ունենք համակարգի կոշտ սկավառակում: Սովորաբար, դա նշվում է ″C” և ″D″ տառերով:
Մտնելով ″My Computer″, սեղմեք ″Local Disk C:″ սկավառակ իկոնային մկնիկի
աջ կլիկով և բացված մենյուից ընտրեք վերջինը` ″Properties″: Բացված
պատուհանից հասկանալի կլինի կոշտ սկավառակում ազատ տարածության չափը:
Նորմալ աշխատանքի և արագ բեռնման համար Windows XP-ն պահանջում է առնվազն 1GB
ազատ տարածություն: Եթե տարածությունը քիչ է, կարելի է հեռացնել ոչ
անհրաժեշտ ծրագրերը ( ″Control Panel > Add Or Remove Programs″):
Քայլ 2. Այնուհետև
հարկավոր է ստուգել ինչ ծրագրեր են սկսում աշխատել Windows-ի բեռնման
ժամանակ և անջատել ավելորդ ծրագրերը: Դա անելու համար սեղմեք ″Start″ և
ընտրել ″Run″ հրամանը (WIN+R): Բացված պատուհանում գրում ենք ″msconfig″ և
սեղմու ″OK″: Մեր առջև կհայտնվի համակարգի կարգավորման պատուհանը:
Ուշադրություն:
Այս պատուհանում փոփոխություններ կատարելիս լինել շատ ուշադիր:
Խուսափել պատահական գործողություններից:
Այս
պատուհանում ընտրում ենք ″Startup″ և կտեսնենք այն ծրագրերի ամբողջական
ցուցակը, որոնք սկսում են աշխատել Windows-ի բեռնման ժամանակ: Հանելով
ծրագրի դիմացի նշանը, որոնք դուք համարում է ավելորդ, այդ ծրագիրը կդադարի
խանգարել: Եթե չգիտեք, թե արդյոք կարելի է անջատել որևէ ծրագիր, ապա այն
անջատել պետք չի:
Ահա այդ ցուցակի ծրագրերի ցանկը, որնք հաճախակի են հանդիպում և որոնք կարելի ա առանց երկմտելու անջատել, իսկ երբեմն էլ անհրաժեշտ է:
- jusched
- QTTask
- NeroCheck
- issch
- Adobe Reader Speed Launchе
Այնուհետև սեղմում ենք ″OK″, իսկ հայտվող հարցին պատախանում ″Restart″, որից հետո կանցնենք հաջորդ քայլին:
Քայլ 3. Մեզ անհրաժեշտ է ″Microsoft BootVis″ ծրագիրը: Այն կարելի է բեռնել է Microsoft-ի պաշտոնական կայքից:
Ծրագիրը տեղակայելուց հետո ընտրում ենք
ինտերֆեյսի լեզուն` ցանկալի է անգլերեն, իսկ ″Trace″ մենյուից ընտրում
ենք ″Optimize System″: Դրանից հետո համակարգի հարցերին պատասխանել միայն
դրական («YES» և «OK»): Ծրագիրը օպտիմալացման գործընթացի ժամանակ
օպերացիոն համակարգը կվերբեռնի 2 անգամ (երբեմն հնարավոր է 1 անգամ):
Շնորհավորում ենք, Ձեր ՕՀ-ն այժմ արագ կմիանա:
|