Օրեցօր ինտերներում հսկայածավալ տեղեկատվության ավելացմանը զուգահեռ ավելանում է նաեւ պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի թիվը։ Հայաստանցիներն
սկսել են ավելի ու ավելի շատ Google-ում փնտրել «պոռնո» բառը։ Google-ի
վիճակագրության համաձայն՝ 2004-ից մինչ օրս «porno» բառի որոնողական
հարցումների աճի միտումներով Հայաստանը ստացել է 100 ցուցանիշը: Ցուցանիշն
ամենաբարձրն է Google Trends-ում: Երկրորդ տեղում է Թուրքիան` 87
ցուցանիշով: Ստորեւ ներկայացնում ենք Google Trends-ում «Porno» բառի որոնման պատկերն ըստ երկրների. 1. Հայաստան – 100
2. Թուրքիա – 89
3. Պերու – 86
4. Ռումինիա-78
5. Ալբանիա- 77
6. Կոնգո- 75
7. Մոնղոլիա- 72
8. Մալի- 69
9. Կոլումբիա- 69
10. Բուրկինա Ֆասո – 67 Նշենք,
սակայն, որ «պոռնո» բառի անգլերեն (porn) ճիշտ տարբերակի լրացման դեպքում
սեքսի տարատեսակ դրսեւորումներով հետաքրքրված երկրների ցուցակը գլխավորում է
Իռլանդիան։ Այստեղ բազմաթիվ պատճառներ կարող են լինել, այդ թվում նաեւ
այն, որ հայտնի «Վիագրա» դեղամիջոցի գործարանը գտնվում է այս երկրում։ Հատկանշական
է, որ «porn» քիվորդով Հայաստանը Google-ում 2011 թ. հունվար- փետրվարին
զրոյական ակտիվություն ունի, ինչը բացահայտում է զավեշտալի իրականությունը.
Հայաստանում շատ են պոռնոյով հետաքրքրվողները, բայց քիչ են բառի
ուղղագրությունն իմացողները։
|