Ինտերնետից օգտվողների մեծամասնությունը փնտրում և գտնում է իրեն անհրաժեշտ
տեղեկությունը Google-ի օգնությամբ: Բայց ի՞նչ անել, եթե Ձեզ անհրաժեշտ
տեղեկությունը չկա որոնման արդյունքներում: Այն ամենի օգնությամբ ինչի
մասին հիմա Ձեզ կպատմեմ, կկարողանաք շատ ավելի մեծացնել Google-ի
օգնությամբ Ձեր ցանկացած տեղեկությունը գտնելու շանսերը:
1. Չակերտներ " " Չակերտներն
օգտագործվում են կոնկրետ որևէ բառ կամ արտահյտություն որոնելու համար:
Օրինակ лучшие гаджеты для windows 7 և "лучшие гаджеты для windows
7"որոնումները կտան տարբեր արդյունքներ: Ի տարբերություն սովորական
որոնման, չակերտներով որոնումը կօգնի Ձեզ գտնել կոնկրետ Ձեր փնտրած
տեղեկությունը:
2. Բազմակետ Օգտագործվում
է հիմնականում կոնկրետ տարեթիվ իմանալու համար: Եթե ցանկանում եք իմանալ
որ թվականին է տեղի ունեցել որևէ իրադարձություն, օրինակ՝ Չեռնոբիլի վթարը,
գրեք այն տարեթվերը որոնց միջակայքում տեղի ունեցել այն: Օրինակ
1950...2000 Չեռնոբիլի վթար և կտեսնեք արդյունքներում կոնկրետ տարեթիվը:
3. Եթե փնտրում եք տեղեկություն կոնկրետ կայքում Եթե
ցանկանում եք գտնել տեղեկությունը կոնկրետ կայքում, որոնման դաշտում գրեք
site: կայքի հասցեն և ինֆորմացիայի անունը, որ փնտրում եք: Օրինակ site:grigblog.weebly.com windows 7
4. Կարգավորում image Օրինակ, եթե որոնեք image = aimp.jpg, Google-ը որոնման արդյունքներում Ձեզ կներկայացնի այն կայքերը, որտեղ առկա են նկարներ aimp.jpg անունով
5. Կարգավորում define Օգտագործվում է որևէ բառի նշանակություն իմանալու համար: Օրինակ ի՞նչ է նշանակում дефрагментация: Գրեք define: дефрагментация և կտեսնեք բացատրությունը: