Եթե տոների նախօրեին
քնկոտություն և գլխացավ եք զգում և, եթե ձեր տանը բնական տոնածառ կա, ապա
հենց վերջինս էլ կարող է լինել դրանց պատճառը:
Գիտնականները
պարզել են, որ դեկտեմբեր ամսին առողջության հետ կապված մի շարք բողոքներ,
ինչպիսիք են հազը, քնկոտությունը, գլխացավը, ծանր շնչառությունը, առաջանում
են հենց եղևնիների պատճառով:
Սա կոչվում է «տոնածառի սինդրոմ», որն առաջանում է բորբոսի հետևանքով:
Mail
Online-ը գրում է, որ Նյու Յորքի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել
են 28 ծառերի կտորներ, և բոլորում հայտնաբերվել են բորբոսի տարբեր
տեսակներ:
Գիտնականները հայտնում են, որ բորբոսի որոշ տեսակներ կարող են երկարատև շնչառական խնդիրների պատճառ հանդիսանալ: