Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են ծերության գենը, որն ապագայում թույլ կտա հաղթահարել մահը:
Ինչպես
հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Օսակայի համալսարանի հետազոտողները նկատել են,
որ C1q սպիտակուցը ուղղակիորեն ազդում է մարդու ծերացման վրա:
Ճապոնացիները գտել են դրա վրա ազդելու միջոցը, ինչը թույլ է տալիս գրեթե
ամբողջությամբ կասեցնել մարդկային բջիջների ծերացումը: Այլ կերպ ասած`
ճապոնացի բժիշկները մոտեցել են հավերժական կյանքի գաղտնիքի բացահայտմանը:
C1q-ն մարդու կոմպլեմենտային համակարգի սպիտակուց է. համակարգն իրենց
ներկայացնում է բարդ սպիտակուցների կոմպլեքս, որը մշտապես առկա է արյան
մեջ: