Ամերիկյան և կանադական օվկիանոսագետները Կալիֆոռնիա նահանգի
ափամերձ գոտում հայտնաբերել են մի սպիտակ կետի, որը կարողանում է մարդկային
ձայնը նմանակել, ասվում է Current Biology ամսագրում հրապարակված
հոդվածում:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են
տվել, որ կետը ստիպված է եղել փոխել իր ձայնալարերի աշխատանքի ձևը,
որպեսզի արձակի ձայներ, որոնք նման են մարդկային խոսքին: Այսպիսի ակնհայտ
ջանքերը վկայում են այն մասին, որ կետը փորձում էր շփում հաստատել մարդկանց
հետ»,- հայտարարել է օվկիանոսագիտության խմբի ղեկավար Սեմ Ռիջուեյը:
Ռիջուեյը
և նրա գործընկերները դիտարկել են մի քանի սպիտակ կետերի և դելֆինների
կյանքը, որոնք բնակվել են ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի շրջակայքում: Նրանք
պարբերաբար սուզումներ են իրականացրել՝ ուսումնասիրելով կենդանիների
անհատական առանձնահատկությունները և վարքը:
Նման
սուզումներից մեկի ժամանակ ջրասուզորդը լսել է անակնկալ հրաման «դուրս
լողա»: Ե
... Կարդալ շարունակությունը »