Գովազդ | |
|
Հորոսկոպ ըստ տարերքների
| 04.07.2012, 14:26 |
ԿՐԱԿ (խոյ, առյուծ, աղեղնավոր) Տաք,
բռնկվող, պոռթկուն բնավորություն, ամեն վայրկյան պատրաստ բռնկվելու,
ինչպես անտառային հրդեհը: Անհամբեր վերաբերմունք մանրունքների նկատմամբ,
երկարատև բացատրությունների բացասական ընկալում, գլխավորը` արագ ընկալելու
ընդունակություն: Արագ, երբեմն նույնիսկ չմտածված գործողություններ:
Հրաժարվում է խոստովանել հապճեպ որոշումների ու գործողությունների
արդյունքում իր մեղավորությունը: Միշտ գոհ է իր կատարածից: Տաքարյուն է,
ունի եռուն բնավորություն, բավականին սեքսուալ է: Բռնկուն տեմպերամենտ
ունի: Նրա ջերմությունը, տաքությունն ու եռուն բնավորությունը գրավում է
շրջապատի ուշադրությունը : Որպես օրենք հաջողակ է, իսկ եթե ոչ, ապա
անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին: Այս տարերքի նշաններին
խորհուրդ է տրվում ընկերներ կամ սիրեկաններ ընտրել «կրակից» կամ «օդից»:
Օդը հարկավոր է կրակին այրվելու համար: Անհամատեղելի է «ջրի» հետ: Կամ
ջուրը գոլորշիանում է, կամ այն հանգցնում է կրակին: Հնարավոր է
բարեկամություն «հողի» հետ, սակայն միշտ վտանգ կա, որ կամ հողը կսառեցնի
կրակին, կամ կրակը կայրի հողին:
Դրական Գծեր-Հեշտ է որոշումներ ընդունում, գործունյա է, եռանդուն, զրուցասեր, լեցուն էներգիայով, հմայիչ է: Բացասական Գծեր-Անհամբեր
է, սիրում է ղեկավարել, մեծամտության հասնող ինքնավստահություն ունի,
համառ ու կամակոր է, հաճախ է հակաճառում, անտարբեր է, սիրում է սիրախաղել
(ֆլիրտ):
Խոյ-ամենակրակոտ կրակն է` անմար, չընկճվող: Առյուծ-հավասարաչափ ու կայուն այրվող կրակ է: Աղեղնավոր-փոփոխական կրակ: Արագ բռնկվում ու արագ էլ անհետանում է:
Նպաստավոր պայմաններ-Կրակի
նշանի համար առավել բարենպաստ են ընդարձակ հով տարածքները: Տանը անպայման
բաց բուխարի պիտի լինի, որում միշտ պիտի կրակը բոցկլտա: Աշխատանք նույնպես
խորհուրդ է տրվում փնտրել բացօդյա զով տեղերում: Սահմանափակ տարածքները,
որտեղ օդը սակավ է, խեղդում են կրակին: Թալիսման-Սալամանդր: Կրակի ոգին է, որն ապրում է կրակի մեջ: Այն կրակին հաջողություն է բերում:
ՕԴ (երկվորյակ, կշեռք, ջրհոս) Ըմբռնողականություն,
ուրախ, զրուցասեր, շփվող բնավորություն: Կարողանում է լավ նամակ գրել, երբ
դա պետք է, բայց ընդհանուր առմամբ նախընտրում է հեռախոսը: Չի սիրում տրվել
էմոցիաներին: Նախընտրում է սառնությունը: Առանձնահատկությունը`.
տրամաբանական ելքեր, որոշումներ, բացատրություններ: Ահա, թե ինչու օդը
համեմատվում է մտածողության, պատկերացման հետ: Նա ապրում է գաղափարների,
մտքերի աշխարհում: Սիրում է վիրահատել տրամաբանական արգումենտները, ունի
պարզ, հստակ մտածելակերպ: Խորհուրդ է տրվում ընկերներ ու սիրեցյալներ
ընտրել «օդից» կամ «կրակից»: Հնարավոր է նաև համատեղում «ջրի» հետ, եթե
վերջինսչի վախենում քամուց և «հողի» հետ, եթե այն քամուն հակառակ չէ:
Դրական Գծեր-Առողջ դատողություն, օբյեկտիվություն, թիմային մտածելակերպ, օգնելու պատրաստակամություն, լավ զրուցակից, ազատասեր: Բացասական Գծեր-Համառություն,
մեծամտություն, երկերեսանիություն, մակերեսայնություն, շատախոսություն ու
բամբասկոտություն: Սառն է, հաշվենկատ և ինքնակամ:
Կշեռք-վառ արտահայտված օդ` սառը, հանգիստ բնավորությամբ: Հիմնական զենքը համոզմունքն է: Ջրհոս-անշարժ, ստատիկ օդ է` ճնշման տակ: Վառվում է ազատ արձակվելու ցանկությունից: Երկվորյակ-փոփոխական
օդ է` մեկ տաք, մեկ սառը, իսկ երբեմն երկուսը միասին: Ճանապարհն անցնելու
համար օգտագործում է խելքն ու հմայքը և նույնն էլ անում է նահանջելիս:
Նպաստավոր պայմաններ-Օդը
պիտի ապրի բաց քամոտ տարածքներում, որտեղ օդը միշտ թարմ է: Հակառակ
դեպքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխություն տանը: Աշխատանքի վայրում
նախընտրելի է, որ նրա սեղանը պատուհանին մոտ լինի: Հնարավորության դեպքում
օգտակար են բացօդյա զբոսանքները: Թալիսման-Սիլֆ` օդային ոգի, որը նախընտրում է բաց, ընդարձակ տարածքներ, որտեղ շատ օդ կա, դաշտեր, այգիներ:
ՋՈւՐ (խեցգետին, կարիճ, ձուկ) Էմոցիոնալ
է, զգացմունքային: Ադապտացվելու ունակություններն ավելի մեծ են, քան իրեն է
թվում: Նրան թվում է, թե հայտնվել է անելանելի դրության մեջ, սակայն
ուրիշները տեսնում են, թե նա ինչպես է գտնում իր ճանապարհը խոչընդոտների
մեջ: Հեշտ է տրվում տրամադրության փոփոխություններին: Եթե ինչ-որ մեկը
անհաջողություն ունի, ջուրը ցավակցում է նրան: Հրաշալի է զգում մարդկանց,
միջավայրը, իրադարձությունները: Մարդիկ նրան նույնիսկ համարում են
աննորմալ: Չի կարող բացատրել, թե ինչու, բայց նրա կանխազգացումները միշտ
կատարվում են: Համատեղելի է «ջրի» ու «հողի» հետ: Հողը ջրին հարկավոր
է, որպես բնակատեղի, խոռոչ` տեղավորվելու համար: Հնարավոր է բարեհաջող
միություն նաև «օդի» հետ, եթե չի վախենում ամպերից ու մառախուղից:
Անհամատեղելի է «կրակի» հետ:
Դրական Գծեր-զգայնություն,
բարեկեցություն, հանգստություն, իդեալիզմ, ստեղծագործական աուրա,
համբերատար, դիմացկուն, դիմացինի մտքերի մեջ թափանցելու ունակություն: Բացասական Գծեր-Տրամադրության փոփոխականություն, ծուլություն: Դյուրագրգիռ է, պրակտիկ չէ:
Խեցգետին-ջրային գոլորշի` անկրճատելի, էներգիայով լեցուն: Կարիճ-սառույց: Կարողանում է թաքցնել իր ետին մտքերը, սառեցնել ցանկությունները, իսկ պետք եղած ժամանակ նորից հալեցնել դրանք: Ձուկ-ստորերկրյա ջուր: Նախընտրում է խոնարհվել, շրջանցել խոչընդոտները, զիջելու գնով առաջ շարժվել:
Նպաստավոր պայմաններ-Նպաստավոր
է բնակությունը ջրին մոտ տարածքներում` ծով, լիճ, լողավազան այգում: Ջրի
բացակայության դեպքում, նրան կարող է մխիթարել օրինակ ակվարիումը:
Աշխատանքի համար հարկավոր է հանգիստ խաղաղ միջավայր: Նա պիտի հեռու մնա
դյուրագրգիռ ու աղմկոտ մարդկանցից: Ջրի վրա վատ են անդրադառնում նաև
ծնողների վեճերն ու աղմկոտ խոսակցություններն ընտանիքում: Թալիսման-Ունդինա` ջրահարս, հավերժահարս, որը սիրում է ցանկացած բաց ջրային տարածք, սակայն կարող է տեղավորվել նաև ակվարիումի մեջ:
ՀՈՂ, ԵՐԿԻՐ (ցուլ, կույս, այծեղջյուր) Երկրային
նշան: Չկան գլխապտույտ պլաններ, ամեն ինչում պրակտիկ ու ռեալ է: Իրերն ու
իրադարձությունները կոչում է իրենց անուններով և նույնը պահանջում է
դիմացինից: Ընդունում է միայն այն, ինչը կարելի է տեսնել, լսել ու շոշափել,
այն ինչը ունի փաստացի ապացույց և ոչ մի ֆանտազիա: Նրան երբեմն պրոզաիկ են
կոչում, սակայն պրակտիկ պատասխան ստանալու համար դիմում են հենց նրան: Նա
գործով է զբաղված, երբ մյուսները շատախոսում են գործի մասին: Քչերը
պատկերացում ունեն նրա գաղտնի խորության մասին: Նա շատ հպարտ ու անկաախ է,
որի պատճառով էլ այդ խորությունն ի ցույց չի դնում: Ընկերներին
ու սիրած էակին խորհուրդ է տրվում ընտրել «հողի» նշանից: Հնարավոր է նաև
միությունը «ջրի» հետ: Ջուրը չի թողնում հողին անապատանալ, հողն զգում է
ջրի կարիքը: Հաջողակ կլինի միավորումը նաև «կրակի» հետ, եթե չի վախենում
կրակի պատահական ու հանկարծակի խրախճանքներից և «օդի» հետ, եթե չի
վախեցնում նրա ժամանակ առ ժամանակ փոթորիկներն ու պտտահողմերը:
Դրական Գծեր-Պրակտիկ
է, հուսալի, կարողանում է ապրել սեփական եկամտով: Կյանքից մեծ սպասելիքներ
չունի:Ամուր է, աշխատասեր, կարողանում է մերժել օգնության առաջարկները: Բացասական Գծեր-Տխուր է, հոռետես, ժլատ: Համառ է, խստապահանջ է իր և շրջապատի նկատմամբ:
Այծեղջուր-«հողի» ամենան է, որը չկա երկրի վրա. թաքնված է, սիրում է ղեկավարել իրադարձությունները կուլիսներից` հրապարակ դուրս չգալով: Ցուլ-հուսալի է, հաստատակամ: Ժայռի պես անսասան է, մինչ իր հրաբխի խառնարանի բորբոքումը: Կույս-գործնական
է, աշխատում է անվերջ, անդադար` առանց հոգնելու: Նշանաբանն է. ամեն ինչ իր
ժամանակն ունի: Այդ նշանաբանն օգնում է նրան սարեր տեղաշարժել:
Նպաստավոր պայմաններ-Երկրի
վրա պիտի ապրի` արմատները ամուր սեղմվելով իր տարերքին: Սիրում է այգիներ,
ջերմոցներ, ծաղկանոցներ: Նրան պետք է մշտական կայունություն, հուսալի
աշխատանք և որ ամեն ինչ իր տեղում լինի: Թալիսման-Գնոմ`
գետնաոգի, գետնաթզուկ: Բնակվում է աննկատ վայրերում`, ջերմոցում,
պատուհանագոգի ծաղկամանում. բույսերի ու ծաղիկների հետ: Հաջողություն է
բերում երկրի նշանին:
|
Категория: Հորոսկոպ ըստ տարերքների | Добавил: admin
|
Просмотров: 854 | Загрузок: 0
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Գրանցում | Մուտք ]
|
Այժմ կայքում են | Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
Մեր հարցումը | |
|