Անշուշտ,
բոլոր տղամարդիկ կցանկանան այցելել այս ակումբը: Daily Mail-ը գրում է, որ
Playboy-ը համագործակցում է Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic-ի հետ`
ձևավորելու համար մի ակումբ, որն իսկապես «այս աշխարհում չի լինելու»:
Ամսագրի
մարտ ամսվա համարում ընթերցողները կկարողանան տեսնել տիեզերական կայանի
նկարները, որտեղ պատկերված կլինեն բոլոր խաղերն ու զվարճանքները:
Live
Science-ը գրում է, որ դեռևս միայն երևակայության ծնունդ համարվող ակումբը
լինելու է զրոյական ձգողականությամբ մի պարային ակումբ, որտեղ լինելու է
նաև խաղատուն և հյուրանոց:
Playboy-ի խմբագիր Ջիմմի Ջելինեկը գրել
է, թե քանի որ Virgin Galactic-ը դառնում է աշխարհի առաջին կոմերցիոն
տիեզերական ուղին, Playboy-ը մեծագույն ցանկություն ունի այն դարձնել նաև
ժամանցի հիանալի վայր:
Virgin Galactic-ը նպատակ ունի դառնալ առաջին
ուղևորային ծառայությունը, որը կճանապարհորդի դեպի Տիեզերք, և այժմ 200000
դոլար արժողությամբ տոմսեր է վաճառում իր առաջին` SpaceShipTwo
տիեզերանավում գտնվելու համար:
Այս տարի ավելի ուշ դեռևս փորձարկումներ կարվեն, որպեսզի պարզ դառնա, թե որքան իրական են ընկերության ծրագրերը:
|