Այսօր
միաժամանակ հակերների հարձակումների հերթական ալիքի զոհ են դարձել
հայկական 295 կայքեր: Ջարդվել են SmartSystems-ի սերվերի բոլոր կայքերը:
facebook սոցիալական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն արդեն իսկ
հայ մասնագետների կողմից սկսվել են վեբ կայքերի վերականգնման աշխատանքները:
Բնականաբար
առավել կարեվոր կայքերը վերականգնվում են առաջին հերթին: Ասվում է, որ
արդեն իսկ վերականգնվել է պետական գերատեսչություններից հարկայինի կայքը: