Մարդու
օրգանիզմում արտադրվում է մի նյութ, որն իր թմրեցնող ազդեցությամբ 200
անգամ ավելի ուժեղ է քան մորֆին: Այդ նյութը ստիպում է , որ մարդիկ իրենց
երջանիկ զգան:Համբույրի ժամանակ գործում են դեմքի 39 մկան: Այդ մկանների
գործունեությունը իդեալական վարժանք է կնճիռների դեմ: Համբույրի ժամանակ
զույգը մեկը մյուսին տալիս է ճարպերի, սպիտակուցների, աղերի մի համալիր,
որը բարձրացնում է իմունիտետը: Մարդկանց 66%-ը համբույրի ժամանակ փակում է
աչքերը:Շրթունքների զգայնությունը 200 անգամ գերազանցում է մատների
զգայնությանը:Ռոմանտիկ համբույրն ոչնչացնում է մոտ 2-3 կալորիա, իսկ
ֆրանսիական համբույրը 5 կամ ավելի: Այն տղամարդիկ , որոնք աշխատանքի
գնալուց առաջ համբուրում են իրենց կանանց, երկարեցնում են իրենց կյանքը 5
տարով: Կրքոտ համբույրը, որը տևում է 90 վայրկյան կամ ավելի, բարձրացնում է
արյան ճնշումը, անոթազարկը և հորմոնների քանակը արյան մեջ: 50-ական
թվականներին անգլիացի գիտնականների կողմից բացահայտվեց, որ համբույրի
ժամանակ զույգը մեկը մյուսին է փոխանցում 278 տարբեր բակտերիաներ: Սակայն
դա պատճառ չէ երկարատև համբույրներից հրաժարվելու համար, քանի որ այդ
բակտերիաների 90 % անվտանգ են: Այսքանից ենթադրություն. ՀԱՄԲՈՒՐՎԵ՛Ք
ՀԱՃԱԽ: