Համացանցի
օգտատերերը հավանաբար նկատել են, որ ինտերնետային շատ կայքեր օգտագործում
են Facebook սոցիալական ցանցը` որպես մեկնաբանություններ թողնելու
պլատֆորմ: Եթե դա անգամ օգտատերերին դուր չգա, տարբեր ինտերնետային
կայքերում տեղադրված մեկնաբանությունները հայտնվում են նաև Facebook-ի
էջում: Մեկնաբանությունների այս համակարգը շատ հայտնի է:
Daily
Tech-ը հաղորդում է, որ Google ընկերությունը պատրաստվում է թողարկել իր
սեփական մեկնաբանությունների համակարգը` այդ կերպ պայքարելով Facebook-ի
դեմ:
Բլոգեր
Սաուդ Ալ-Հավավին երեկ հաղորդել է, որ մեկնաբանությունների պլատֆորմը, որի
մասին նախկինում տեղեկություններ չեն եղել, քննարկվել է Google
ընկերության G-Saudi Arabia միջոցառման ժամանակ: Ակնկալվում է, որ սա իր
կապերը կունենա նաև Google+ սոցիալական ցանցի հետ:
Անկասկած
է, որ Google-ը հույս ունի, որ մեկնաբանությունների համակարգը կօգնի
առավել շատ օգտատերեր ունենալ Google+ սոցիալական ցանցում:
|