Այստեղ դուք կիմանաք պատմություն մի մարդու մասին, որը երբեք մուշտակ չէր հագնում, իսկ այժմ այն հագից չի հանում:
Պատմություն մարդու մասին, որին ամբողջ աշխարը անվանում է Սանտա Կլաուս:
Իսկական Սանտան ապրում էր շատ վաղուց Փոքր Ասիայում:Նրա անունը Նիկոլաս էր:
Նա ավելի հայտնի է որպես Նիկոլաս հրաշագործ: Նիկոլասը արքեպիսկոպոս էր: Նա
ծնվել էր մոտավորապես 255-257 թ.: Նիկոլասի ծնողները մահացել էին, երբ նա
դեռ պատանի էր: Նրանք թողել էին որդուն մեծ ժառանգություն: Այսպիսով
Նիկոլասը հարուստ երիտասարդ էր և ապրում էր հոգևորական հորեղբոր հետ:
Մի անգամ Նիկոլասը լսում է մի մարդու մասին, որը կորցրել էր իր ունեցվածքը:
Այն մարդն ուներ 3 դուստր,որոնք պետք է ամուսնանային: Այն ժամանակ
աղջիկները պետք է գումար ունենային, որպեսզի կարողանային ամուսնանալ:
Այդ ընտանիքն այնքան աղքատ էր, որ նույնիսկ ուտելու բան չուներ: Աղջիկներին
պատրաստվում էին վաճառել ստրկության, որովհետև նրանք այլևս չէին կարող
ապրել տանը: Դա շատ ցավալի էր: Նրանք չէին կարող ունենալ իրենց սեփական
ընտանիքները: Եվ նրանք պետք է դառնային ստրուկներ:
Գիշերը, ստրկության վաճառվելուց առաջ, ամենամեծ աղջիկը լվաց իր գուլպաները և
կախեց չորացնելու: Առավոտյան աղջիկը տեսավ, որ գուլպայի մեջ ինչ-որ բան
կա: Նա գտավ փոքրիկ, բայց ծանր տոպրակ: Նրա մեջ ոսկի էր: Այն
կբավականեցներ, որ նրանք սնվեին և հոգային ամուսնության ծախսերը: Հաջորդ
առավոտյան գտնվեց ևս մեկ տոպրակ: Պատկերացնում եք: Երկու աղջիկները փրկված
էին: Ինչպիսի ուրախություն:
Հաջորդ գիշեր հայրը որոշեց չքնել, որպեսզի իմանա, թե ով է օգնում իր դստրերին: Սակայն հայրը քնեց,բայց լսեց մետաղադրամի թեթև զնգոց:
Նա արագ վեր թռավ և դուրս վազեց: Ով բերեց ևս մեկ տոպրակ: Դա Նիկոլասն էր: Երիտասարդը, որն ապրում էր իր հորեղբոր հետ:
- Նիկոլաս, այդ դու ես: Շնորհակալություն օգնության համար,-ասաց հայրը:
- Խնդրում եմ շնորհակալ եղեք ոչ թե ինձանից, այլ Աստծուց, որ նա պատասխանեց
ձեր աղոթքներին: Եվ ոչ մեկին մի պատմեք իմ մասին, – ասաց Նիկոլասը:
Նիկոլասը շարունակում էր օգնել մարդկանց: Եվ միշտ աշխատում էր օգնել ծածուկ: Նա չէր սպասում ոչ մի ուշադրության կամ շնորհակալության:
Տարիներ անցան… Եվ նա ընտրվեց եպիսկոպոս: Եպիսկոպոսները հոգ են տանում
իրենց մարդկանց մասին այնպես, ինչպես հովիվը` իր գառների: Նիկոլասը օգնում
էր մարդկանց: Երբ ուտելիք չէր լինում, նա ցորեն էր բաժանում: Իր ամբողջ
կյանքով Նիկոլասը ցույց տվեց մարդկանց, թե ինչպես սիրել Աստծուն և հոգ
տանել միմյանց մասին: Երբ Նիկոլասը մահացավ, բոլորը տխուր էին, շատ-շատերի
համար մահացավ հեքիաթի իրականացման հույսը:
Նրա մահից հետո մարդիկ հանկարծ սկսեցին ոսկիներ գտնել գուլպաների մեջ և դա դարձավ սովորույթ;
Մինչ այծմ ծնողները իրենց երեխաներին ուրախություն պարգևելու համար
գունագեղ գուլպաների մեջ են տեղավորում իրենց նվերները և կախում տոնածառից
|