Աշուն
էր: Տերևները խշշում էին և կարծես նախազգուշացնում մարդկանց, որ տանից
դուրս գալիս տաք հագնվեն: Երեկո էր, մոտավորապես ժամը 7 կլիներ: Մի փոքր
մութ էր, բայց մեր քաղաքում տեղակայված լույսերի շնորհիվ չէինք զգում, որ
մութ է: Այգին, որտեղ ես և իմ ընկերուհին(Զառա,Մարի) գնացել էինք
զբոսնելու, մարդաշատ էր: Ոմանք տխուր էին, ոմանք ուրախ, ոմանք էլ անտարբեր
նստած էին նստարանին : Մի
աղջիկ,(Մերի) որ տխուր նստած էր նստարանին և լալիս էր, մեր ուշադրությունը
գրավեց: Մենք որոշեցինք մոտենալ նրան: Երբ մոտեցանք նրան, նկատեցինք, որ
նա դողում է: Ընկերուհիս իր վերարկուն հանեց և գցեց նրա վրա: Նա գլուխը մի
փոքր բարձրացրեց և սկսեց ավելի ուժեղ լաց լինել: Ճիշտ է, մենք նրան չէինք ճանաչում, բայց փորձում էինք նրան հանգստացնել: Անցավ մի 10 րոպե, նա մի փոքր հանգստացավ: Փորցեցինք իմանալ նրա տխուր լինելու պատճառը: Նա մեզ վստահեց և ասաց, որ իր ընկերը`(Արման) ում հետ շփվում էր 1 տարի, նրանից հեռացել է և ասել, որ իրեն չի սիրել երբեք: Քանի
որ, արդեն շատ ուշ էր, մենք որոշեցինք այդ աղջկան ուղեկցել մինչև իրենց
տուն` վստահ էինք, որ նա իրեն մի վնաս կտա: Մենք նրանից խնդրեցինք իր
բջջայինի համարը և ուղեկցեցինք տուն: Հաջորդ
օրը մենք նրա հետ հանդիպեցինք սրճարանում: Մենք նրան տվեցինք մի քանի
օգտակար խորհուրդներ, իսկ հետո գնացինք զբոսնելու: Այգում մենք հանդիպեցինք
այդ տղային: Աղջիկը մի փոքր հուզվեց: Տղան մոտեցավ նրան և ասաց . -Կներես ինձ, ես քեզ շատ եմ սիրում, կներես, միշտ էլ սիրել եմ ու կսիրեմ,կներես խնդրում եմ: Աղջիկը արտասվեց և ասաց. -Ինչու՞ խաբեցիր ինձ, բացատրի'ր... -Կներես,
հանգամանքները այնպես էին դասավորվել, որ մենք պետք է երկրից գնայինք,
բայց չենք գնում: Ես ինքս էլ չհասկացա ինչու քեզ այդպիսի բաներ ասացի,
կներես, սիրում եմ քեզ... Նրանք
հաշտվեցին, իսկ հիմա մենք չորսով մոտիկ ընկերներ ենք: Մենք այդ աշնանային
օրը մի փոքր ծիծաղով ու հուզմունքով ենք հիշում: Մեր ծանոթության երեկոն
մենք երբեք չենք մոռանա... |