15-ամյա
ամերիկուհին նետահարել է հորն այն բանից հետո, երբ վերջինս իրենից խլել է
բջջային հեռախոսը, հայտնում է KOMOnews-ը։ Միջադեպը տեղի է ունեցել
Վաշինգտոնի Տահույա քաղաքում տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում։
Տղամարդը լուրջ վնասվածք է ստացել, սակայն աղջիկը թույլ չի տվել նրան
զանգահարել շտապ օգնություն, եւ հայրը ստիպված է եղել սողալով հասնել
հարեւանների տուն։ 35-ամյա տղամարդու վիճակը գնահատվում է ծանր։
Աղջիկը
փախել է տնամերձ անտառ, իր հետ վերցնելով աղեղը եւ 30 հատ նետ։ Նրան
շուտով շրջապատել են իրավապահները։ Աղջիկը դիմադրություն ցույց չի տվել։
Տեղական ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, պարզվել է, որ նա հիվանդ է։
Սակայն հիվանդության բնույթը չի նշվում։ Հայրը նրա միակ ազգականն է,
ավելացնում է KOMOnews-ը։
|