Երևի նկատած կլինեք, որ նոր ֆորմատավորված համակարգիչները ավելի արագ ու
թեթև են աշխատում, քան ֆորմատավորումից մի քանի ամիս անց: Դա ինչ-որ չափով
կախված է այն բանից, թե ինչ ծավալի ու տեսակի ծրագրեր ու խաղեր եք
տեղադրում համակարգչում: Սակայն, համակարգչում բացի ձեր կողմից տեղադրվող
ֆայլերից, աշխատանքի ընթացքում հայտնվում են նաև անպետք ու ավելորդ ֆայլեր,
որոնք կարող են դանդաղեցնել համակարգչի աշխատանքը: Այդ ֆայլերը
հիմնականում ստեղծվում են ինտերնետային կայքեր այցելելու և տարբեր ծրագրեր
աշխատեցնելու հետևանքով: Ինտերնետից հետո, մնացած ֆայլերը կոչվում են
Temporary Internet Files, իսկ համակարգչում գտնվող մնացած անպետք ֆայլերը՝
Temp:Այդ ֆայլերը ջնջելուց հետո, համակարգիչը սկսում է ավելի արագ ու թեթև
աշխատել, ինչպես նաև ավելանում է սկավառակի ազատ տարածքի չափը: Բացի վերը
նշված ֆայլերից գոյություն ունեն նաև այլ անպետք ֆայլեր: Որպեսզի այդ
ֆայլերը առանձին-առանձին չջնջեք, գոյություն ունի մի շատ լավ ծրագիր, որը
ձեր փոխարեն մաքրում է այդ ավելորդ ֆայլերը: CCleaner ծրագիրը մաքրում է
տարբեր ինտերնետ դիտարկիչների, աղբարկղի, տարբեր բնույթի ծրագրերի և
Windows-ի ավելորդ ֆայլեր: Նշեմ նաև, որ դուք եք ընտրում, թե որ ֆայլերը
մաքրի կամ չմաքրի:
|