ուրբաթ, 19.04.2024, 15:42
Բարի Գալուստ Հյուր

WWW.ANDBLOGS.DO.AM

Ցանկ
ժամ
Մուտքի ձևը
Օրացույց
Գովազդ

այստեղ կարող է լինել ձեր գովազդը

Մինի-չատ


200
Հաշվիչ
Գլխաոր » 2012 » հուլիս » 4 » VPN-Ինչ է դա?
01:55
VPN-Ինչ է դա?

VPN – Virtual Private Network

Շատերն են լսել VPN -ի մասին, գուցե շատերը տանը հենց VPN -ով են միանում իրենց պրովայդերին ինտերնետ հասանելիության ծառայություն ստանալու համար: Բայց քչերը գիտեն VPN -ի աշխատանքի սկզբունքները և առհասարակ, ինչու՞ հենց VPN:
Ի՞նչ է VPN -ը, ինչու՞ են այն օգտագործում, ի՞նչ առավելություններ է տալիս այն, և ի՞նչ գլխացավանքներ սպասել VPN -ից:
Կփորձեմ այս հոդվածում պատասխանել այդ հարցերին:
VPN -ը դա լիգիկական(վիրտուալ) ցանցի կառումն է ֆիզիկական ցանցի վրա, օրինակ հենց ինտերնետի: Ավելի պարզ: Դուք կարող եք VPN -ով միանալ ձեր օֆիսի լոկալ ցանցին, ինտերնետի միջոցով VPN կապ հաստատելով ձեր լոկալ VPN սերվերի հետ և օգտվեք ասենք ձեր օֆիսի պրիներից, կամ ձեր մյուս աշխատակցի համակարգչի sheared կատալոգից:

Հրապուրիչ հնարավորություն է: Բայց ավելի հրապուրիչ է, երբ այդ ամենը կատարվում է անվտանք: Այսինքն ԱՄՆ -ից Հայաստան օֆիսի լոկալ ցանցից ինֆորմացիա ստանալուց, դուք պետք է ապահովված լինեք ոչ ցանկալի ինֆորմացիայի արտահոսքից: Այսինքն Ռուսաստանում նստած 12 ամյա ցանցահենը, որսալով ձեր ինֆորմացիան, չպետք է կարողանա այն ապակոդավորել:
Նախ հասկանանք ինչպե՞ս է VPN -ը կապ հաստատում մոլորակի մյուս կետում կամ հենց կողքի սենյակում դրված համակարգչի հետ:
Դրա համար անհրաժեշտ է VPN սեռվեռ և VPN կլիենտ ունեցող աշխատակայան(համակարգիչ): VPN սերվերի վրա պետք է լինի աութենտիֆիկացիայի հնարավորություն: Այսինքն. կլիենտը ուղարկում է օգտագործողի անուն և ծածակագիր, սերվերը ստուգում է նրա ճշտությունը և տալիս է միանալու թույլտվություն, կամ մերժում, եթե ներկայացված օգտագործողի անունը և ծածկագիրը սխալ են:
Թուլտվություն ստանալուն պես VPN կլիենտը VPN սերվերից ստանում է լոկալ ցանցին պատկանող IP հասցե: Ի՞նչ հասցե կստանա կլիենտը, որոշում է ցանացյին ադմինիստրատորը: Դրանից հետո հաստատվում է վիրտուալ թունել: Ինֆորմացիան ինկապսուլիզացիա է լինում VPN տունելային պրոտակոլի մեջ, իսկ տեղ հասնելուն պես հետ է բացվում և նրանից դուրս է հանվում ինֆորմացիան: Տունելում տվյալների ինկապսուլիզացիայի համար հաճախ օգտագործվում է PPTP Point-to-Point Tunneling Protocol -ը: Սակայն ինչպես ամեն ինչը, PPTP-ն ունի իր թերությունները: Մանավորապես ամենամեծ թերությունը PPTP -ի կողմից մինչև կապի հաստատումը, աութենտիֆիկացիայի տվյալների բաց տեքստով ուղարկում է: Այսինքն մանդատների փոխանակումը կատարվում է մինչը պաշտպանված թունելի ստեղծումը, իսկ դա պոտենցյալ խոցելիություն է:
Որպես ալտերնատիվ լուծում կարելի է համարել L2TP layer 2 Tunnelling Protocol -ը , որը հիմնականում օգտագործվում է IPSec կոդավորման պրոտակոլի հետ համատեղ: Այստեղ արդեն մանդատների փոխանակումը տեղի է ունենում IPSec պրոտակոլով կոդավորված: L2TP+IPSec զուգյը գուցե և լուծում է բազմաթիվ խնդիրներ, բայց էլի կա բայց:
Նախ համատեղ խատելու համար նշված պրոտակոլների զույգը պահանջում է որոշակի բաց պորտեր, որոնք միշտ չեն firewall -ների վրա բաց: Եվ երկրորդը, TCP փաթեթի ամբողջական կոդավորումը չի թողնում, որպեսզի NAT սերվերը փոփոխություն կատարի նրանում: Այսինքն ֆիկտիվ IP -ների հետ այն չի կարողանում աշխատել ինտերնետով:
Վերջերս Microsoft -ի կողմից այս խնդրին լուծում տալու շրջանակներում ստեղծվել է SSTP Secure Socket tunneling protocol: Վերջինս աշխատում է SSL -ի հետ և պահանջում է ստանդարտ SSL -ի պորտը, որը բոլոր firewall -ներում է բաց: SSTP -ն աշխատում է Windows Vista SP1 և բարձր ՕՀ-երում:
Հեղինակ՝  ELMO
Просмотров: 1301 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Գրանցում | Մուտք ]
տարածել
Այժմ կայքում են
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մի քիչ զվաչանանք
Инопланетянин
Մեր Բանեռը
Կայքի ընկերները
Մեր հարցումը
Ինչ ամենից շատ կուզեք տեսնել իմ կայքում?
Ընդհանուր պատասխաներ: 40
Կարող եք գտնել մեզ
Արխիվ
Տարբեր թեմաներ
YouTube
աջկլիկ արգելվում է