ուրբաթ, 29.03.2024, 17:43
Բարի Գալուստ Հյուր

WWW.ANDBLOGS.DO.AM

Ցանկ
ժամ
Մուտքի ձևը
Օրացույց
Գովազդ

այստեղ կարող է լինել ձեր գովազդը

Մինի-չատ


200
Հաշվիչ
Գլխաոր » 2012 » հուլիս » 4 » Հետաքրքիր է իմանալ?
01:42
Հետաքրքիր է իմանալ?


Աշխարհում ընդամենը երկու երկիր կա, որոնցից ծով հասնելու համար անհրաժեշտ է ամենաքիչը երկու միջպետական սահման հատել: Այդ երկրներն են Լիխտենշտեյնը և Ուզբեկստանը:
Նորվեգիայում ընդունված չէ տրանսպորտում տարեց մարդկանց տեղ տալ, դրանով դուք ընդգծում եք նրանց տարիքը:
Հունաստանում խորհուրդ չի տրվում հյուրընկալվելիս գովել այս կամ այն նկարը, կամ որևէ իր, որովհետև տանտերը այն ստիպված ձեզ պետք է նվիրի:
Չինաստանում եթե հյուր գնալիս տանտիրուհուն ծաղիկ եք նվիրում, դա նշանակում է որ այդ տունն այնքան անշուք է, որ դուք ծաղիկներ եք բերել այն գեղեցկացնելու համար:
Բելգիայում, եթե տանը մեղուները բուն են դրել, և դու դա ցանկանում ես հեռացնել, պետք է, անպայման, հրշեջ ջոկատի ահազանգես:
Սիբիրում բնակվում է ինչ-որ փոքրաթիվ ցեղ, որոնց, թե հյուր գնաս, տանտերը խիստ կվիրավորվի, եթե մերժես գիշերն անցկացնել իր կնոջ հետ:
Հոլանդիայում՝ Ամստերդամում, հատուկ կույս տղամարդկանց դպրոց կա: Ոչ, դա կուսանոց չէ.. Այնտեղ նրանք սովորում են կնոջ հետ ինտիմ հարաբերություններ ունենալ:

Պարզվում է՝ աշխարհում, ու հիմնականում՝ Եվրոպայում, բավականին շատ հասուն տղամարդիկ կան, որոնք, վերին աստիճանի կոմպլեքսավորված լինելով, երբեք մերկ կին անգամ չեն տեսել, կամ, մորից բացի, ուրիշ կնոջ հպում երբեք չեն զգացել:
Եվրոպական երկրների մեծամասնությունում մարդիկ պարտավոր են բժշկական ապահովագրություն ունենալ: Որոշ երկրներում էլ պարտավոր ես ապահովագրությունների մի ամբողջ փաթեթ ունենալ: Շվեյցարիայում այդ պարտադիր փաթեթի մեջ մտնում էր նաև հղիության ապահովագրությունը.. անկախ ապահովագրվողի սեռից..
Հոլանդական «կաֆեշոպ»-ներում (թմրանյութերի խանութ-սրճարաններում) կարող ես ներսում ծխել գնածդ թմրանյութը, կամ հետդ դուրս տանել: Մի քանի տարի առաջ ընդունված հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքից հետո՝ կաֆեշոպներում դեռ իրավունք ունես ծխել թմրանյութ.. բայց ո´չ սովորական ծխախոտ:
Տիեզերական ԳԱՄՄԱ խոշորացույցը հայտնաբերել է հսկայական գնդեր, որոնք գտնվում են ուղիղ մեր գալակտիկայի մեջտեղում, և այդ մասին դեռևս ոչ ոք չգիտեր: Նրանք շարունակ մեծանում են հսկայական չափերով և կմեծանան դեռ 25000 լուսային տարի:
Ուգանդան պետություն է հարավային Աֆրիկայում, այն ամենաղքատ պետություններից մեկն է: Աղքատության զգալի չափերը երևացին Աֆրիկա մայրցամաքի ամենադաժան ռեժիմի ղեկավարման տարիներին: Ռեժիմը ստեղծողը հրեշ, դպրոց չհաճախած, անգրագիտության գագաթնակետին գտնվող Ամին Իդին էր: Նա իր իշխանական բուրգը սկսել է կառուցել մարդ ծախելով, սպանելով և թալանաելով: Եվ մինչև իր կյանքի վերջը չի թողել իր այդ զբաղմունքը: Հետաքրքիր է նրա կոչումը, ուղղակի ռուսերեն մեջբերեմ, այն հայերեն թարգմանելու պարագայում, հնարավոր է շաաաատերկար ստացվի:Եվ այսպես.”«Его Превосходительство Пожизненный Президент, Фельдмаршал Аль-Хаджи Доктор Иди Амин, Повелитель всех зверей на земле и рыб в море, Завоеватель Британской Империи в Африке вообще и в Уганде в частности, кавалер орденов "Крест Виктории”, "Военный крест” и ордена "За боевые заслуги” » : Ամինը սեփական երկրում իրականացրեց Աֆրիկայի ամենադժան մասսայական տեռոռներից մեկը, այսպես կոչված եղեռն սեփական բնակչության նկատմամաբ: ՈՒգանդայի մայրաքաղաքի Նեղոս անվամբ հոթելներից մեկը կոչվեց "Մահ” մականվամբ, քանի որ այնտեղ Ամինը անձամբ գնդակահրում էր իր քաղաքական հակառակորդներին:
Արգենտինա երկրի անվանումն առաջացել է լատիներեն argentum /արծաթ/ բառից, որն էլ իր հերթին ծագում է հին հունարեն հին հունարեն ἀργήντος (argēntos) /սպիտակ, փայլուն/ բառից: Αργεντινός (argentinos) նշանակում էր «արծաթափայլ»:
Արգենտինա երկրի անվանումը մի փոքր թյուր տպավորության հետևանք է: 1526թ. այդ անունը տվել է անգլիացի քարտեզագիր ու ճանապարհորդ Սեբաստիան Կաբոտը /1476-1557թթ./, երբ ոտք է դրել Լա Պլատայի գետաբերան և արծաթի հետ ապրանքներ փոխանակել: Նա կարծել է, թե արծաթը այդ երկրի արտադրանքն է, մինչդեռ իրականում եղել է ներմուծված:
Բայց սա դեռ ամենը չէ. ինչպես վկայում է Հրաչյա Աճառյանը, հայերեն «արծաթ» բառը գալիս է բնիկ հնդեվրոպական areg արմատից, որը նշանակել է «փայլել»: Դե իսկ «արեգ» բառի ներկայիս իմաստի կապը նրա նախնական նշանակության հետ ակնհայտ է:
Սիրիա (سوريا – as-Souriya) անվանումը գալիս է Ασσυρία բառից (հին հույները Ասրորեսատանին այդպես էին անվանում) չնայած, որ Ասորեստանի տարածքը զբաղեցնում է ներկայիս Իրաքը: Հույներից առաջ, ներկայիս Սիրիայի պետությունը ճանաչված էր, որպես Արամ, որտեղից էլ ծագել է արամերենը: Գաղտնիք չէ, որ Սիրիան բռնապետություն է: Նախագահ Բաշար ալ-Ասադը գահը ժառանգել է հորից՝ Հաֆեզ ալ-Ասադից: Արաբերենում կա հատուկ հարֆ` տառ, իգականություն արտահայտելու համար, որ կոչվում է փակ թա, ոչ կապակցված խոսքի մեջ այն չի արտասանվում, իսկ նախորդ հարֆը, իմա՝ տառը ավարտվում է ա հնչյունով: Սիրիացի՝ արաբերեն կլինի սուրի, սիրիուհի՝ համապատասխանաբար՝ սուրիա, իսկ պետությունների անվանումները ավարտվում են իա-ով, այս դեպքում ի-ից հետո գրվում է սովորական ա, արաբական բոլոր պետություններում Սուրիա պետության անունը գրվում է սովորական ա-ով, բացի Սիրիայից, հետաքրքիր է, որ սիրացիները Արմենիա, Թուրքիա, Ռուսիա և այլն գրում են սովորական ա-ով և միայն Սուրիան է գրությամբ նույնանում սիրիուհու հետ, այսինքն ավարտվում է փակ թա-ով: Հարցին, թե ինչու արաբական բոլոր պետություններում գրում են Սուրիա, իսկ Սիրիայում սիրիուհի, այն նույն ժամանակ երբ նույն Սիրիայում գրում են Արմենիա, Թուրքիա և այլն, սիրիացին առանց երկմտանքի, հանճարեղ ու հիմնավոր պատասխան տվող իմաստունի հայացքով պատասխանում է.
-Որովհետև մեր պարոն նախագահ Բաշար ալ-Ասադը, թող օրհնի նրան Ալլահը և երկար լինեն նրա տարիները, այդպես է գրում:
Просмотров: 628 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Գրանցում | Մուտք ]
տարածել
Այժմ կայքում են
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մի քիչ զվաչանանք
Инопланетянин
Մեր Բանեռը
Կայքի ընկերները
Մեր հարցումը
Ինչպիսինն է կայքի նոր դիզայնը?
Ընդհանուր պատասխաներ: 27
Կարող եք գտնել մեզ
Արխիվ
Տարբեր թեմաներ
YouTube
աջկլիկ արգելվում է