ուրբաթ, 29.03.2024, 15:28
Բարի Գալուստ Հյուր

WWW.ANDBLOGS.DO.AM

Ցանկ
Բաժնի տեսակները
ժամ
Մուտքի ձևը
Օրացույց
Գովազդ

այստեղ կարող է լինել ձեր գովազդը

Մինի-չատ


200
Հաշվիչ
Գլխաոր » Файлы » Դեսից-Դենից

Մարսագնացը Մարսի վրա շարժվող օբյեկտ է գրանցել
12.08.2012, 13:15
Խորհրդավոր օբյեկտին Կարմիր մոլորակի վրա լուսանկարել է Curiosity մարսագնացը: Որոշ ինտերնետ-օգտատերեր միանգամից ենթադրել են, որ լուսանկարի վրա «երեւակայվել» է մարսաբնակը:

Կարմիր մոլորակից Curiosity-ի ուղարկած առաջին սեւ-սպիտակ լուսանկարի վրա ֆիքսվել էր հորիզոնի վրա կախված խոշոր սեւ հետք:Երկու ժամ անց նույն վայրում, ավելի մեծ բարձրությունից արված լուսանկարի վրա հետքն այլեւս չի երեւում:

Աստղագիտության սիրահարները սկսել են ենթադրել , թե ինչ կարող էր դա լինել` կեղտ, թե տեսախցիկի օբեկտիվի ստվերը: Գտնվել են նաեւ այնպիսիք, ովքեր, կես կատակ, կես լուրջ, ենթադրել են, որ լուսանկարում պատկերվել է իրական մարսաբնակ: Որոշ բլոգերների կարծիքով այլմոլորակայինը նկատել է Curiosity-ին եւ շտապել թաքնվել տեսախցիկի տեսադաշտից, հայտնում է «Ուտրո.ru»-ն:

Ինչպես պարզաբանել են NASA-ից, լուսանկարի մեջ է ընկել ապարատի մասերից մեկը, որի միջոցով մարսագնացը իջեցվել է Կարմիր մոլորակի վրա: Այս մասին վկայում են նաեւ Curiosity-ի վայրէջքի վայրը լուսանկարած արբանյակային լուսանկարները: Մարսագնացից 600 մետր հեռավորության վրա է ընկել այն շարժիչը, որը վայրէջքի վերջին վայրկյաններին արգելակել է Curiosity-ին: Հենց շարժիչի անկման պահն է լուսանկարել մարսագնացը:

Առաջին հայացքից քիչ հավանական թվացող այս տեսակետը հաստատում են նաեւ արբանյակային լուսանկարները: Նրանցում երեւում են , որ Մարսի մակերեւույթի այն վայրերում, որտեղ մասեր են ընկել խոր փոսեր են առաջացել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Curiosity-ն հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի մակերեւույթին` Գեյլ խառնարանի տարածքում:
Категория: Դեսից-Դենից | Добавил: admin
Просмотров: 500 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Գրանցում | Մուտք ]
տարածել
Այժմ կայքում են
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մի քիչ զվաչանանք
Инопланетянин
Մեր Բանեռը
Կայքի ընկերները
Մեր հարցումը
Ինչպիսինն է կայքի նոր դիզայնը?
Ընդհանուր պատասխաներ: 27
Կարող եք գտնել մեզ
Տարբեր թեմաներ
YouTube
աջկլիկ արգելվում է